30 10 2018

Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Սիրվարդ Քուրտյանը

Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Սիրվարդ Քուրտյանը

Տորոնտոյի բնակչուհի Հայոց ցեղասպանությունը վերապրած Սիրվարդ Քուրտյանը 106 տարեկան հասակում հեռացել է կյանքից:

Այս մասին տեղեկանում ենք «Horizon Weekly»-ից: Սիրվարդ Քուրտյանը ծնվել է հարկադիր տեղահանության սկսվելուց երեք տարի առաջ: Նա ստիպված է եղել իր մոր, եղբայրների և քույրերի հետ Էրզրումից հասնել Թուրքիայի արևելք, այնուհետև Մոսուլ քաղաք: Սիրվարդի հայրը սպանվել է 1915 թվականին թուրքերի կողմից: Մոսուլ հասնելուց հետո որոշ ժամանակ անց նրանք տեղափոխվում են Սիրիայի Հալեպ քաղաք: 1991 թվականին Սիրվարդն իր ընտանիքի հետ տեղափոխվում է Կանադա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ