30 10 2018

Դիլիջանի թունելը կփակվի

Դիլիջանի թունելը կփակվի

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ից 15։00–ը, Դիլիջանի թունելը կփակվի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատավական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Այդ ընթացքում առաջարկվում է երթևեկել Մ4 – Սեմյոնովկա –Մ4 այլընտրանքային ճանապարհով։

Դիլիջանի թունելը փակվելու է երեկվա հրդեհի պատճառած վնասի հետևանքներն ուսումնասիրելու համար։ Այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը   ներկայացնելու  է նաեւ թունելի վերականգնման աշխատանքների մասին անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույցը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ