25 10 2018

Խոշոր չափի գողություն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. Shamshyan.com

Խոշոր չափի գողություն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. Shamshyan.com

Հոկտեմբերի 24-ին, առանձնապես խոշոր չափի գողություն է եղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից: 

Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 54-ամյա Սամվել Կարապետյանի կողմից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի միջանցքում գտնվող Sonia տեսակի ուլտրաձայնային սարքի ցուցիչը գողացել են։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ գողացված ապրանքի արժեքը մոտ 1 մլն դրամ է, իսկ Ս. Կարապետյանը նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ