Չինաստանի Շանհայ քաղաքում լայնամասշտաբ լուսային ներկայացում է եղել: Գրեթե բոլոր մերձափնյա շատրվանները, նորագույն երկնաքերները և հինավուրց շենքերը լուսավորվել են տարբեր գույներով։ Այս մասին հայտնում է Unian.net-ը։
Լուսային ներկայացումը տեսնելու համար Չինաստանի մշակութային կենտրոն են այցելել հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ:
Ներկայացումը կազմակերպվել է առաջիկայում՝ նոյեմբերի 5-10-ը կայանալիք Ներկրվող ապրանքների ցուցահանդեսին ընդառաջ՝ Շանհայի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը