19 10 2018

Apple-ը նոր iPad Pro-ներ և Mac լափթոփներ կներկայացնի

Apple-ը նոր iPad Pro-ներ և Mac լափթոփներ կներկայացնի

Apple–ը հրավեր է ուղարկել հոկտեմբերի 30-ին անցկացվելիք արտադրանքների շնորհանդեսին, գրում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով CNBC–ին։ Շնորհանդեսը կանցկացվի Նյու Յորքում՝ Բրուքլինի երաժշտական ակադեմիայում։ Միջոցառման կարգախոսն է՝ «Ավելին ստեղծվածների մեջ»: Սպասվում է, որ ընկերությունը կներկայացնի նոր iPad Pro-ներ և Mac լափթոփներ։

Apple-ի վերջին շնորհանդեսը անցկացվել է սեպտեմբերի 12-ին, որի ժամանակ 3 նոր iPhone–ներ է ներկայացրել՝ XS-ն, XS Max-ն, XR-ն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ