18 10 2018

Բողոքի ակցիա՝ Բագրատաշենի անցակետում

Բողոքի ակցիա՝ Բագրատաշենի անցակետում

Աջ ղեկով մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները, անհատները բողոքի ակցիա են իրականացնում Բագրատաշենի անցակետում՝ պահանջելով թույլատրել աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Մոտ 150 մեքենա կանգնած է սահմանում, իսկ ավելի քան 2000 նոր գնված մեքենաներ  Վրաստանում են: Վարորդները մոտ 1 ամիս առաջ նաև դիմել էին վարչապետին՝ պահանջելով վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը։

Հիշեցնենք, որ ԱԺ–ն մարտի 1-ին ընդունել էր «Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» օրենքի նախագիծը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ