Անհայտ անձինք մահափորձ են կատարել Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Haiti Libre պորտալին։ Պետության ղեկավարը չի տուժել:
Մահափորձը կատարվել է Պոն Ռուժ քաղաքում անցկացվող միջոցառման ընթացքում, որը նվիրված էր Ժան Ժակ Դեսալինի՝ Հայիթիի անկախ պետության հիմնադրի և նրա առաջին կառավարչի զոհվելու 212-րդ տարելիցին:
Ինչպես հաղորդվում է, ազգային հերոսի հուշահամալիրին ծաղիկներ դնելու պահին անհայտ անձինք կրակ են բացել նախագահի վրա: Թիկնապահները կարողացել են նախագահին տեղափոխել անվտանգ վայր, նա չի տուժել:
Նախագահի անվտանգության ծառայության երկու աշխատակից վիրավորվել է, նրանցից մեկը՝ գլխից: Պատահարի այլ հանգամանքներ չեն հաղորդվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը