Ղրիմի «Սիմֆերոպոլ» օդանավակայանը կարող է վերանվանվել նշանավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կամ գրող Ալեքսանդր Գրինի անունով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
Նման առաջարկով է հանդես եկել Ղրիմի Հանրային պալատը։ Հանրային պալատի առաջարկած անունների թվում են նաև կայսրուհի Եկատերինա Երկրորդը, իշխան Գոլիցինը, ադմիրալ Նախիմովը, բժիշկ Պիրոգովը, գրող Չեխովն ու գիտնական Մենդելեևը: Ցանկում կա 10 անուն։
«Ես կարծում եմ, որ օդանավակայանը կարելի է անվանակոչել Այվազովսկու կամ Գրինի անունով: Դա իմ անձնական կարծիքն է, ես այդպես կքվեարկեմ։ Նրանց ստեղծագործական կյանքն ու ճակատագիրը կապված են Ղրիմի հետ», - նշել է Իոֆֆեն:
Նշենք, որ «Ռուսաստանի մեծագույն անուններ» նախագծի շրջանակում հայտնի հայրենակիցների անուններով կկոչվեն երկրի 45 քաղաքների օդանավակայանները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը