17 10 2018

Մոսկվայում ձերբակալել են Ղրիմի փոխնախագահին

Մոսկվայում ձերբակալել են Ղրիմի փոխնախագահին

Ղրիմի փոխնախագահ Վիտալի Նախլուպինին ձերբակալել են Մոսկվայի իրավապահները։ Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Սերգեյ Ակսենովը, հայտնում է Ռիա Նովստի գործակալությունը:

Ըստ Ղրիմի ղեկավարությունում աղբյուրի` ձերբակալությունը կապված է ճանապարհային տենդերների հետ:

Հետաքննչական գործողություններ են կատարվում պարզելու կապը պաշտոնատար անձանց և մի շարք կառույցների հետ:

«Դրանք են՝ Ղրիմի ճանապարհային հատվածի պետական կոմիտեները և Ղրիմի մրցակցային քաղաքականությունը, ճանապարհային ծառայությունը, «Կրիզմենգո, «Քրմգազսեթի» ձեռնարկությունները ,- գրել է Ակսենովը ֆեյսբուքյան իր էջում:

Նա նշել է, որ իշխանություններն իրենց աջակցությունն են հայտնում իրավապահ մարմիններին, ապահովելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու տեղեկատվությունը: «Մենք շահագրգռված ենք ճշմարտության հաստատմամբ», - ասել է Աքսենովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ