ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձրևի ժամանակ միայն իր գլխավերևում է պահել անձրևանոցը, ինչը նկատել և նկարահանել են լրագրողները։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ ներկայացնելով լուսանկարներ և տեսանյութեր։
ԱՄՆ նախագահն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ ուղևորվել են դեպի Marine One ուղղաթիռը, որպեսզի «Մայքլ» փոթորկի հասցրած վնասը գնահատելու համար մեկնեն Ֆլորիդա: Թրամփը ճանապարհից շեղվել է դեպի լրագրողների կողմը, որպեսզի պատասխանի նրանց հարցերին, իսկ այդ ընթացքում ԱՄՆ առաջին տիկինը կանգնած է մնացել անձրևի տակ:
Կատարվածը գրավել է համացանցի օգտատերերի ուշադրությունը։ Շատերը Թրամփին մեղադրել են ջենթլմեն չլինելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը