Հոկտեմբերի 16-ին՝ կառավարության արտահերթ նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Դավիթ Գևորգյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ: Նա տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալն էր: Նա ծնվել է 1991 թվականին Երևանում: Ունի շուկայաբանի որակավորում: 2012թ. հիմնել է «Բիզնես Քալչր» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մարքեթինգային գործունեությամբ և գովազդով: 2013-2015թթ. «Դանիելյան պրինտ» ՍՊԸ («Նոյյան Տապան» տպագրատուն) զբաղեցրել է տնօրենի պաշտոն: 2016-2018 թթ. «Առգե բիզնես» ՍՊԸ շուկայի ուսումնասիրության մասնագետ: Զինապարտ է,պահեստազորի սպա, լեյտենանտ: Անկուսակցական է:
Կառավարության մեկ այլ որոշմամբ Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ: Նա աշխատել է Քրեական հետախուզությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2008-2010 թթ.` զբաղեցրել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը:
2010 թ. նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնին: 2018 թվականի մայիսի 11-ին նա հրաժարականի դիմում է ներկայացրել ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից:
Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով էլ նշանակվել են նոր նախարարներ: Այպես՝ Գեղամ Գևորգյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար: 2009-2011թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ` իրավաբանական վարչության փորձագետ 11/2008-10/2009 - «ԱՅ ԷՍ ՋԻ» ապահովագրական ընկերություն` Իրավաբանական վարչության մասնագետի վերապատրաստում:
2012 - 2016 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկ` գլխավոր իրավաբան:
Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Տիգրան Խաչատրյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:
Խաչատրյանը 1995 թվականից աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2006-2016թթ- Վալլեքս ընկերությունների խումբ, ֆինանսական տնօրեն:
2016 թ.հոկտեմբերի 21-ից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը