Երևանի մամուլի ակուբի նախագահ Բորիս Նավասարդյանն անդրադարձել է Սամվել Մայրապետյանի կալանավորման փաստին՝ ասելով, որ խափանման միջոցի ընտրության առումով հարցեր են առաջանում: «Դրանք պայմանավորված են մի քանի հանգամանքներով: Առաջինը ընդհանրապես պայքարը կոռուպցիայի, անօրինականությունների դեմ, այդ թվում որոնք կատարվել են նախկին իշխանությունների ժամանակ, բոլորիս համար շատ կարևոր է: Մենք առայժմ շատ դեպքեր չենք տեսնում, երբ այդպիսի օրինախախտումների և հանցագործությունների համար մեղադրվող մարդիկ զանգվածաբար հայտնվեն ճաղերի հետևում և իրենց նկատմամբ որպես խափանման միջոց ձերբակալությունը ընտրվի: Եվ այդ առումով բնականաբար առաջանում են հարցեր արդյոք մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ, թե ոչ: Սա առաջինը:
Բնականաբար, երբ հեռուստաընկերություններին է վերաբերում հարցը մենք առավել նրբանկատ ենք և կուզենայինք, որ նույնքան նրբանակատ լինեն իրավապահ, քննչական մարմինները և հնարավորինս թափանցիկ լինեն իրենց աշխատանքում, որպեսզի պարզ լինի որքանով է հիմնավորված այս միջոցի ընտրությունը:
Այստեղ մենք այդ թափանցիկությունը չենք տեսնում, ցավոք: Եվ այդ քայլերը որոնք իրականցվում են շատերի համար համոզիչ չեն, այսինքն կարող է ցանկացած գործ բացվել ցանկացած քննչական գործողություններ իրականցվեն, բայց խափանման միջոցի հետ կապված միանշանակ հարցեր կան»,- ասել է նա:
Նաև հավելել է. «Եթե խոսում ենք լրատվամիջոցների մասին ինձ մտահոգում է մեր որոշ գործընկերների արձագանքը երբ որ մանրամասների , թափանցիկության պակասը հարցեր է առաջանցնում, որքան էլ մենք շահագրգռված լիենք ցանկացած օրինախախտումների և հանցագործությունների բացահայտման մեջ և բնականաբար նաև չէինք ուզենա որպեսզի կոռուպցիայաի և անօրինականությունների դեմ պայքարը խառնված լինի որաշակի քաղաքական զարգացումներիի, և այն մարդիկ որոնք կապված են այս կամ այն քաղաքական գործչի հետ, առավել մեծ ուշադրության արժանանան հետաքննող և իրավապահ մարմինների կողմից:
Մի բան է կոռուպցիան և օրինախախտումները բիզնեսի ոլորտում և միանգամայն այլ բան են քաղաքական զարգացումները և քաղաքական անձանց նկատմամբ մեր վերաբերմունքը: Դա եթե սկսեց խառնվել իրար բերելու է շատ լուրջ խնդիրների, նախ դա կասկածներ է առաջանցնելու հասարակության շրջանում լավագույն դեպքում և վատագույն դեպքում հասարակությունը դա կսկսի ընկալել որպես օրինաչափ երևույթ, որ այդպես էլ պետք է լինի դա շատ վտանգավոր է ընդհանրապես ժողովրդավարական երկրի համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը