Ոստիկանությունում հոկտեմբերի 15-ին ժամը 14:20-ին ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ համայնքի Բաշինջաղյան փողոցի 155 դպրոցում ռումբ կա տեղադրված: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը, կատարվել են անհրաժեշտ միջոցառումներ: Դպրոցից տարհանվել էին ուսուցիչները և աշակերտները, իսկ ոստիկանները որոնողական աշխատանքներ են կատարել: Սակայն կարճ ժամանակ անց հայտնի է դարձել, որ ահազանգը սուտ է եղել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը