15 10 2018

Երկրաշարժ՝ Սյունիքում

Երկրաշարժ՝ Սյունիքում

Սույն թվականի հոկտեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 07:59-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:59-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.22 և արևելյան երկայնության 46.19 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Քաջարան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Ըստ նախնական տեղեկությունների երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ