Նյու Յորքի համալսարանի հետազոտողները պարզել են՝ կրթություն ստանալիս օգնում է ոչ թե տաղանդը, այլ փողերը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի կայքում, գրում է Gazeta.ru-ն։
Հետազոտողների կարծիքով՝ հարուստ ընտանիքներից ուսանողներն ավելի հաճախ են ավարտում ուսումը, քան աղքատ ընտանիքներից ուսանողները, անգամ եթե վերջիններս ավելի տաղանդավոր են։
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան մեկ միլիոն երիտասարդների գենետիկ տվյալները և պարզել, թե նրանցից քանիսն ունեն բարձր առաջադիմության հետ կապված գեներ։ Նաև պարզել են, թե ինչ հաջողություններ են նրանք ունեցել քոլեջում, և ինչ եկամուտներ է ունեցել նրանց ընտանիքը։
Հետազոտողները պարզել են, որ ընդունակ, բայց աղքատ ուսանողների միայն 24 տոկոսն է ավարտել քոլեջը, իսկ հարուստ ուսանողների՝ 63 տոկոսը։
Միաժամանակ ամենաքիչ տաղանդներն ունեցող ուսանողներից, ովքեր հարուստ ընտանիքներից են եղել, կրթություն է ստացել 27 տոկոսը՝ 3 տոկոսով ավելի, քան ցածր եկամուտներ ունեցող ընտանիքներից ոչ այնքան ընդունակ ուսանողները։
«Եթե դուք միջոցներ չունեք, անգամ ընդունակ երեխաները ստիպված են լինում բախվել լուրջ խնդիրների։ Նրանց պոտենցիալը կորչում է։ Դա վատ է թե՛ նրանց, թե՛ տնտեսության համար»,- ընդգծում են հետազոտության հեղինակները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը