Հնդկաստանի իշխանությունները սկսել են զգուշանալ օդանավակայաններում ոստիկանների չափազանց բարեհամբույր լինելուց։ Ոստիկանության աշխատակիցներին կարգադրել են «լայն ժպիտից» անցնել «չափավոր ժպիտի»։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
Օդանավակայանների ու թռիչքների անվտանգության համար պատասխանատու մարմինները ցանկանում են, որ իրենց աշխատակիցներն ավելի շատ զգոն լինեն, քան բարեհամբույր:
Սա Հնդկաստանի իշխանությունների կողմից իրավապահ մարմինների աշխատակիցների արտաքինի հետ կապված պահանջներ ներկայացնելու առաջին դեպքը չէ․ հուլիսին Կառնատակա նահանգի ոստիկանության վարչությունը սպաներից պահանջել էր ազատվել ավելորդ քաշից, այլապես նրանք կազատվեն աշխատանքից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը