ТурСтат վերլուծական գործակալությունը հայտնել է, թե ԱՊՀ որ պետություններն են ռուս զբոսաշրջիկների շրջանում գաստրոնոմիական զբոսաշրջության ամենահայտնի ուղղությունները։
Ստացված տվյալների համաձայն՝ գաստրոնոմիական շրջագայությունը ՌԴ-ում 2017 թվականին զբոսաշրջության ամենաարագ աճ գրանցող ճյուղն է եղել: ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ պետություններից ռուս զբոսշրջիկների նախընտրած ուղղությունների առաջատար հնգյակում ընդգրկվել են Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը:
Ցանկը կազմել են՝ հիմնվելով 2017-ին գաստրոնոմիական ուղևորությունների պահանջարկի վրա: Գործակալության տվյալներով՝ զբոսաշրջիկները ճանապարհորդել են հիմնականում մեկ շաբաթով: 7-օրյա գաստրոնամիական այցն Ադրբեջան և Վրաստան կարժենա 800 դոլար՝ ներառյալ ավիատոմսերի գինը, դեպի Հայաստան և Ղազախստան՝ 900 դոլար, իսկ Ուզբեկստան՝ 1000 դոլար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը