«Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հորդորում է նշանակել լրագրողների պաշտպանության հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ։ Միջազգային կազմակերպությունը նշում է, որ այս տարվա ընթացքում արդեն իսկ աշխարհում սպանվել է 56 լրագրող։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
Ըստ կազմակերպության տվյալների՝ 2018թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխարհում իր մասնագիտական գործունեության համար 56 լրագրող է սպանվել: Նախորդ տարի սպանվել էր լրատվամիջոցների 55 ներկայացուցիչ: Մահացած լրագրողների մեծամասնությունը կյանքից զրկվել է հակամարտության գոտիներում:
Առավել մեծ թվով լրագրողներ մահանում են Աֆղանստանում․ այդ տարի այնտեղ սպանվել է 13 լրագրող: Աֆղանստանին հաջորդում է Եմենը, որտեղ 5 լրագրող է զոհվել: 2-ական լրագրողներ սպանվել են Պակիստանում, Պաղեստինում և Սիրիայում, որտեղ, ի դեպ, մասնագիտական գործունեության համար սպանված թղթակիցների թիվն այս տարի նվազել է: Իսկ սիրիական հակամարտության հետևանքով 9 լրագրող է սպանվել՝ համաձայն կազմակերպության տվյալների։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը