11 10 2018

Նոր Հայաստան՝ կենսագրական կազմելու նոր չափանիշներ

Նոր Հայաստան՝ կենսագրական կազմելու նոր չափանիշներ

Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի («Ելք») որդին է։

Սևակ Միքայելյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում օրերս տեղադրվել է նրա կենսագրությունը: Նրա կենսագրության մեջ, բացի անհրաժեշտ ինֆորմացիայից՝ որտեղ է սովորել և աշխատել, ուշագրավ հատվածներ էլ կան, օրինակ` նշված է, որ 2008-ից ակտիվ պայքարել է քաղբանտարկյալների ազատության համար, մասնակցել է Երևանում, Հրազդանում տեղի ունեցած քաղաքական ակցիաներին: Իսկ 2015 թ. մասնակցել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին՝ օրեր շարունակ Բաղրամյան փողոցում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան» բողոքի ակցիային: 2017 թ. մասնակցել է «Ոչ թանկացումներին» քաղաքական ակցիային:

Նշենք, որ Միքայելյանի կենսագրական այս մանրամասները «Ֆեյսբուք»-ում քննարկման առիթ են տվել: Նշենք, որ նման բովանդակությամբ կենսագրականները նորություն չեն նոր կառավարության համար: Հիշենք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը իր օգնականին ներկայացնելիս գրել էր.

«Դպրոցական տարիներին մասնակցել և հաղթել է տարբեր օլիմպիադաներում: 11 տարեկանից մասնակցում է ինտելեկտուալ հեռուստածրագիր՝ «Что? Где? Когда?»-ին և աչքի է ընկել իր պայծառ մտքով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ