Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Օրենքի ուժով Երևանի քաղաքապետ դարձավ Հայկ Մարությանը։
Ելույթում Մարությանն ասաց, որ ստեղծվել է պատմական հնարավորություն՝ ի կատար ածելու տարիներ շարունակ ունեցած երազանքները։ «Ես վստահ եմ, որ այս ավագանու կազմով՝ անկախ կուսակցական պատկանելիության, խմբակցությունների պատկանելիության, կանենք ամեն բան, որ մեր երևանցիներն ամեն օր, ամեն ժամ ու ամեն րոպե ժպտան։ Երևանի ամբողջ ավագանու կազմը ես դիտարկում եմ որպես մեկ մարմին»,- ասաց քաղաքապետը։
Հայկ Մարությանի ելույթը՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ ավագանու 65 մանդատից 57-ը բաժին է ընկել «Իմ քայլը» դաշինքին, 5-ը՝ ԲՀԿ-ին, 3-ը՝ «Լույս» դաշինքին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը