09 10 2018

Հոկտեմբերի 10-ին տեղի կունենա Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը

Հոկտեմբերի 10-ին տեղի կունենա Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը

Երևանի նորընտիր ավագանին հոկտեմբերի 10–ին հրավիրում է առաջին նիստը։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 11.00-ին տեղի կունենա Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը` հետևյալ օրակարգով՝

1. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում

2. Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր

3. Հանձնաժողովների կազմավորում

4. Հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում

5. Ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ