Ստոկհոլմում Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան հայտարարել է՝ Տնտեսության մրցանակը, որը ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի 1968 թվականին հիմնադրել է շվեդական Պետական բանկը, շնորհվել է Վիլյամ Նորդհաուսին և Փոլ Ռոմերին, գրում է РИА Новости-ն։
Մրցանակը Նորդհաուսին շնորհվել է «երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծությունում կլիմայի փոփոխության ինտեգրման հետազոտության համար», իսկ Ռոմերին՝ «երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծությունում տեխնոլոգիական ինովացիաների ինտեգրման հետազոտության համար»:
Տնտեսության մրցանակը հանձնելու արարողությունն ամեն տարի տեղի է ունենում հոկտեմբերի 10-ին Ստոկհոլմում՝ մյուս Նոբելյան պարգևների հետ միասին:
Տնտեսության մրցանակի գումարը, ինչպես մյուս մրցանակներինը, կազմում 1 մլն դոլար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը