Թուրքիայի հայությունը նոր ստորագրահավաք է սկսել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին կարգալույծ անելու պահանջով:
Change.org կայքում սկսված ստորագրահավաքին միացել են Թուրքիայում ապրող բազմաթիվ հայեր և կոչ արել միանալ իրենց:
Ակցիայի մասնակիցները մեղադրում են Աթեշյանին ստախոսության, համայնքը եկեղեցուց հեռացնելու, եկեղեցական գույքը վաճառքի հանելու, խոստումները չպահելու ու հայ համայնքի անցյալը չհարգելու մեջ: Ստորագրահավաքով նրանք պահանջում են ոչ միայն զրկել Աթեշյանին պատրիարքի փոխանորդի պաշտոնից, այլև կարգալույծ անել նրան՝ զրկելով կրոնական կոչումից:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Աթեշյանը համայնքի ճնշման ներքո հրաժարական էր տվել ու համաձայնվել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի նոր ընտրությունների: Ավելի ուշ, սակայն, պետության միջամտությամբ Աթեշյանը կրկին վերադարձավ պաշտոնին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը