06 10 2018

Կյանքից հեռացել է Մոնսերատ Կաբալիեն

Կյանքից հեռացել է Մոնսերատ Կաբալիեն

Բարսելոնայում 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` France-Presse-ին հղումով: Գործակալությանն այդ մասին հայտնել են հիվանդանոցից: Կաբալիեն սեպտեմբերի վերջերին բուժվում էր հիվանդանոցում, նա միզապարկի հետ կապված խնդիրներ ուներ:

1974 թվականին ճանաչվել է Միացյալ ազգերի կազմակերպության պատվավոր դեսպան, 1991 թվականին՝ Խաղաղության դեսպան։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է 1994 թվականից: Նա համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։

2013 թ. հունիսի 4-ին Մոնսերատ Կաբալյեն այցելեց Արցախ: Ստեփանակերտում մեծն երգչուհուն ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Երգչուհին նաև այցելեց Գանձասար, որտեղ հանդիպում ունեցավ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: 2013թ. հունիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ