Հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայկական կրթական ցանցի ընդհանուր ժողովը, որի ժամանակ քննարկվել են և հաստատվել մի քանի կարևոր որոշումներ:
«Գործընկերություն հանուն կրթության առաջընթացի» ցանցի կողմից իրականացվում է «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագիրը: Այն Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում է իրականացվում:
«Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներերիտասարդների համար» ծրագրի նպատակներից մեկը նաև Հայկական կրթական ցանցի զարգացումն է:
Ցանցում ընդգրկվելու հոկտեմբերի 3-ին հուշագրեր են կնքվել 6 հասարակական կազմակերպությունների հետ: Ծրագրի ղեկավար և «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ նախագահ Արտաշես Տոռոզյանը հայտնել է, որ ցանցում ներգրավվելու համար շուրջ 15 դիմում է ստացվել, սակայն ընտրվել են 6-ը՝ մի շարք չափանիշներ հաշվի առնելու արդյունքում: Նրա խոսքով, ցանցը արհեստականորեն ընդլայնելու խնդիր չունեն և կարևորվում են անդամկցել ցանկացող կազմակերպությունների որակական հատկանիշները: Մասնավորապես, ընտրությունը կատարվել է հաշվի առնելով կազմակերպության ոլորտում փորձառությունը, ինստիտուտցիոնալ կարողությունները և գործունեության վայրը (կարևորվում է տարբեր մարզերից ցանցում ընդգրկված լինելը): Ցանցի նոր 6 անդամները գործունեություն են ծավալում Շիրակի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում: Նշենք, որ «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի նպատակը նպաստելն է Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) և զբաղվածության ոլորտներում քաղաքականության բարելավմանը՝ ՔՀԿ-ների կոալիցիայի պատշաճ մասնակցության ապահովման և սոցիալակն գործընկերության դերի բարձրացման միջոցով:
Ծրագրի թիրախային խմբերը Գորիս և Սիսան խոշորացված համայնքների հանրակրթական և ՄԿՈՒ հաստատություններն են, տեղական ինքնակառավարման մարմինները, բիզնես միավորները, տարածքային զբաղվածության կենտրոնները և կրթության ոլորտում գործունեություն ծավալող ՔՀԿ-ները: Ծրագրի շահառուներն են այս համայնքների բանկիչները և ՀՀ-ում գործող կրթության ոլորտի ՔՀԿ-ները: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը