Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը և Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Չժե Ինը միասին Խաղաղության Նոբելյան մրցանակի առավել հավանական թեկնածուներն են: Այս մասին են վկայում բրիտանացի բուքմեյքերների տվյալները, գրում է РИА Новости-ն:
Երկու երկրների ղեկավարներն այս տարի պատմական որոշում են կայացրել՝ Կորեական թերակղզին խաղաղության գոտի վերածելու մասին:
Երկրորդ հավանական թեկնածուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է:
Նոբելյան մրցանակ ստանալու շանսեր ունեն նաև Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլոս Փուչդեմոնը և Новая газета-ն։ Նրանց շանսերը նույնն են, սակայն ցածր են։
Բուքմեյքերները ցածր են գնահատում նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի շանսերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը