ՀՀ ոստիկանությունը ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողության համար նախատեսված և ՀՀ ԿԱ ոստիկանության հաշվեկշռում գտնվող գույքը հավատարմագրային կառավարման է հանձնում «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը։
Ոստիկանությունը հավատարմագրային կառավարման ծառայությունները ձեռք է բերել մեկ անձից կատարվող գնումների համակարգով։ Այդ ծառայությունների համար ոստիկանությունը «Սեքյուրիթի Դրիմին» կվճարի 3 մլրդ 124.6 մլն դրամ։
Հավատարմագրային կառավարման հանձնվող գույքը ներառում է 183 արագության չափման, նկարահանման տեսախցիկի համակարգ, մշտադիտարկման համակարգեր՝ ընդհանուր 1 մլրդ 430 մլն դրամ արժեքով, և խախտումների արձանագրման կենտրոնը՝ իր տեխնիկայով ու գույքով՝ 553 մլն դրամ։
Համակարգի ընդհանուր արժեքը գնահատվում է 4.2 մլրդ դրամ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը