Բաքվում հանրահավաքի մասնակիցները իշխանություններից պահանջում են սկսել «Ղարաբաղի ազատագրման» ռազմական գործողություն: Այս մասին գրում է Caucasian Knot-ը։
Հանրահավաքը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաքի Յասամալ շրջանի սպորտային ու առողջապահական համալիրի մարզադաշտում։ Հավաքը կազմակերպել էր «Ղարաբաղ» հանրային կոմիտեն, որը թույլատրվել էր իշխանությունների կողմից։ Հավաքի կարգախոսներն էին «Սկսել հակաահաբեկչական գործողություն Ղարաբաղում» և «Ազատագրել Ղարաբաղը»։
Ղարաբաղի ազատագրման կազմակերպության ղեկավար Ակիֆ Նագին հավաքին հայտարարել է, որ իրենց նպատակն է «բարձրացնել Ղարաբաղի ազատագրման հարցում հանրային ակտիվությունը»։ Նա նշել է, որ իրենց տարածքները 26 տարի օկուպացված են, միլիոնավոր հարկադրված միգրանտներ չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենի վայրեր և կոչ է արել դիմել վճռական գործողությունների:
Հանրահավաքն ավարտվել է մի շարք պահանջների ձևակերմամբ՝ պահանջ է ներկայացվում իշխանություններին՝ «սկսել հակաահաբեկչական գործողություն՝ Ադրբեջանի տարածքներն ազատագրելու համար», «ազատ արձակել քաղբանտարկյալներին», «իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ», «պայքարել կոռուպցիայի դեմ», «ուժեղացնել վետերանների, ընտանիքների սոցիալական պաշտպանությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը