Հոկտեմբերի 1-ին Նորագավիթի մաքսատան դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ավտովարորդները` պնդելով, որ հաշիվ-ապրանքագիրների հետ կապված երկակի ստանդարտներ են կիրառվում:
Վարորդները նշում են, որ մաքսատանը կիլոմետրանոց հերթեր են առաջանում, և դրա պատճառներից մեկն այն է, որ Բագրատաշենում մաքսազերծում չեն կատարում, և քաղաքացին հերթերի պատճառով տասը օրվա ընթացում չի կարողանում մաքսազերծում իրականացնել, այնինչ պարտավոր են այդ ժամկետում իրականացնել և ստիպված մաքսային պահպանության են հանձնում՝ օրավարձով:
Բողոքի ակցիայի մասնակիցների ներկայացմամբ` Վրաստանից տրանսպորտային միջոց գնելուց հետո գնման ակտն են ցույց տալիս, բայց պարտադրում են անպայման հաշիվ-ապրանքագիր ունենալ, և քաղաքացիները 2000 դրամ վճարում ու ձեռք են բերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը