Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականը պահանջող մարալիկցիները վաղ առավոտից փակել են քաղաքապետարանի մուտքերը, և քաղաքապետարանի աշխատակազմը չի կարողանում մուտք գործել շենք, այդ թվում՝ քաղաքապետ Արտակ Գևորգյանը:
«Առավոտյան մոտ 15-20 հոգի, ովքեր ամիսներ շարունակ փորձում են քայլեր ձեռնարկել՝ իրենց անձնական ցանկություններից ու ամիբիցիաներից ելնելով, փակել են համայնքապետարանի դուռը և չի կարգավորվում համայնքապետարանի բնականոն աշխատանքը»,-նշել է Արտակ Գևորգյանը՝ հավելելով, որ ակտիվիստները հավակնում են Անի համայնքի ղեկավարի պաշտոնին, իսկ դա ընտրովի պաշտոն է և ժողովրդի կողմից է ընտրվել։ «Անի խոշորացված համայնքի բնակչությունը միշտ մեր կողքին է եղել։ Նրանք, անճարությունից ելնելով, փորձում են դիմել նման գործողությունների՝ խոչընդոտելով Անի համայնքապետարանի գործունեությունը։ Մենք չենք ուզում՝ բախումներ լինեն»,- հավելել է քաղաքապետը։
Մարալիկի քաղաքապետն ահազանգել է ոստիկանություն։ Ոստիկանության աշխատակիցները հաղորդել են, որ տարվում են բանակցություններ, կփորձեն արագ ապահովել ՏԻՄ աշխատակիցների մուտքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը