Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների թիվը հասել է 832-ի: Այս մասին հայտնում է Дождь-ը՝ հղում տալով Sky News-ին, որը վկայակոչում է տարերային աղետների հետեւանքների մեղմացման ազգային գործակալությանը:
Երեկվանից զոհերի թիվը մեծացել է ավելի քան 2 անգամ։ Ինդոնեզիայի փոխնախագահ Յուսուֆ Կալան ենթադրել է, որ մահացածների թիվը կարող է անցնել հազարից։
Տեղի բնակիչներից շատերը մնացել են շենքերի փլատակների տակ, որոնք ավերվել են 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով, ինչը հրահրել է մինչև 6 մետր բարձրությամբ ցունամի: Դունգալա տարածաշրջանը ամենաշատն է տուժել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը