Առաջիկա երեք ամիսների ընթացքում 1.5 մլրդ հետ կբերվի պետբյուջե. «ԲԷՑ, «Հայրենիք–Սփյուռք» ՊՈԱԿ, «Լուսանշան» ՊՈԱԿ… Այս կառույցների պատասխանատուները ստանձնել են պատասխանատվությունը, որ վերադարձնելու են պատճառված վնասը: Այս մասին, սեպտեմբերի 27-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Վերահսկողական ծառայություն պետն անդրադարձավ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների շքեղ առանձնատների կառուցման աղբյուրների ուսումնասիրմանը, պետությանը վնաս պատճառված գումարները վերադարձնելուն, ծառայության գործունեությանը, ինչպես նաև իր հնարավոր պաշտոնանկությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը