26 09 2018

Չինաստանը շտապ օգնության 200 մեքենա է նվիրաբերել Հայաստանին

Չինաստանը շտապ օգնության 200 մեքենա է նվիրաբերել Հայաստանին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նվիրաբերվել է շտապ օգնության 200 մեքենա, այդ թվում շտապ օգնության ռեանիմոբիլներ, շտապ օգնության գծային մեքենաներ, որոնցից 49-ը այսօր ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Երևանի քաղաքապետարանի առողջապահական բաժնի ղեկավար Կամսար Բաբինյանը:

«Արդյունքում՝ Երևան քաղաքը 35-ի բրիգադի փոխարեն կսպասարկեն շտապօգնության 42 բրիգադ»,-գրել է նա՝ հավելելով, որ շտապ օգնության մեքենաները հագեցած են արդի պահանջներին համապատասխանող բժշկական սարքավորումներով և պարագաներով, ինչն էլ, իհարկե, կնպաստի մատուցվող բժշկական ծառայությունների որակի էլ ավելի բարձրացմանը: Նա նաև լուսանկարներ է հրապարակել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ