«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ու հրաժեշտ տվել աշխատակազմին։
Մեր աղբյուրներն ասում են, որ Բաբինյանի փոխարեն վարչական շրջանի ղեկավար կարող է նշանակվել Աջափնյակի նախկին փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը, որը հանրությանն առավել հայտնի է զոհվածների ծնողների հետ ունեցած աղմկահարույց միջադեպից, երբ 2022-ին երթ անող ծնողներին «փնթիներ» էր անվանել։ 2022-ին նա Աջափնյակ վարչական շրջանի փոխթաղապետն էր։
Որպեսզի ապացուցի, որ ինքը ծնողներին փնթի չի ասել, դիմեց դատարան` ընդդեմ հրապարակումն արած լրագրող Լիա Սարգսյանի, սակայն դատարան եկած ծնողները ցուցմունք տվեցին, որ նման բան ասել է, եւ դատարանը մերժեց նրա հայցը: Նոր թաղապետի մի քանի թեկնածուներ են քննարկվել, սակայն ՔՊ-ական աղբյուրն ասում է, որ կանգ են առել Սերոբ Սարգսյանի վրա՝ որպես ՔՊ-ի հավատարիմ կամակատարի։
Կամսար Բաբինյանը թաղապետ նշանակվելուց անմիջապես հետո Սերոբ Սարգսյանին հեռացրել էր պաշտոնից, հիմա նա, փաստորեն, փորձում է վերադառնալ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը