25 09 2018

Ի՞նչ զենք է գնել Ադրբեջանը Ռուսաստանից. ТАСС

Ի՞նչ զենք է գնել Ադրբեջանը Ռուսաստանից. ТАСС

Բաքվում սեպտեմբերի 25-27-ն անցկացվում է ADEX 2018 ադրբեջանական միջազգային պաշտպանական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է աշխարհի 32 երկրներից ավելի քան 200 ընկերություն:

 

Այդ միջոցառման ավանդական մասնակից է հանդիսանում նաև Ռուսաստանը: Այս մասին գրում է ТАСС-ը:

 

Ռուսաստանը այն երկրների թվում առաջատար դիրքերից մեկում է գտնվում, որոնցից Ադրբեջանը ռազմատեխնիկական արտադրանք է գնում: Այս տարվա սեպտեմբերի 1-ին Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանից ավելի քան 5 միլիարդ դոլարի ռազմական արտադրանք է գնել և այդ թիվ աճելու է: 2006-2016 թվականներին Ադրբեջանի ընդհանուր ներկրված պաշտպանական արտադրանքի թվում ռուսական սպառազինությունների չափաբաժինը կազմել է 22 տոկոս:

 

ԽՍՀՄ փլուզումից հետո և մինչև 2005 թվականը Ռուսաստանն Ադրբեջանին զենք չի մատակարարել: 2005-ից հետո ՌԴ-ն Ադրբեջանին է մատակարարել ուղղաթիռներ, տանկեր, հաուբիցներ, զրահապատ և ռազմական մեքենաներ: 2010 թվականին ադրբեջանական կողմը ստացել է 100 հակատանկային «Корнет-Э» համալիր: 2009 թվականին կնքվել է, փորձագետների գնահատականներով, 300 միլիոն դոլարի պայմանագիր՝ Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համակարգերի երկու դիվիզիոնի մատակարարման վերաբերյալ: Դրանք պատվիրատուն ստացել է 2010-2011 թվականներին:

Ադրբեջանը 2013-2018 թվականներին ՌԴ-ից ստացել է մոտ 1 միլիարդ դոլարի պայմանագրերի խոշոր փաթեթ, որի շրջանակում Ադրբեջանը ՌԴ-ից ստացել է նոր արտադրության սպառազինությունների զգալի ծավալ՝ T-90C 100 հատ տանկ, 118 հատ БМП-3 մարտական մեքենա, 230 հատ БТР-82А զրահափոխադրիչ, 166 հրետանային համակարգ, այդ թվում՝ 18 հատ «Мста-С» ինքնագնաց հաուբից, 18 հատ «Վենա», «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 18 մարտական մեքենա, ТОС-1А «Солнцепек» համակարգի 24 մարտական մեքենա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ