25 09 2018

«ԻՊ»-ը ցանկանում է նոր «խալիֆայություն» ստեղծել

«ԻՊ»-ը ցանկանում է նոր «խալիֆայություն» ստեղծել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ցանկանում է Կենտրոնական Ասիայում «խալիֆայություն» ստեղծել: Այս մասին պատմել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների հակաահաբեկչական ստորաբաժանումների և հատուկ ծառայությունների ղեկավարների՝ «Իսիկ-Կուլ-հակաահաբեկչություն-2018» զորավարժությունների շրջանակում անցկացվող խորհրդակցության ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն:

Նրա խոսքով՝ գրոհայինները նաև փորձում են ակտիվացնել տարածաշրջանում գտնվող «քնած բջիջները»:

Իր հերթին Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը նշել է, որ Կենտրոնական Ասիայում և ԱՊՀ երկրներում ահաբեկչական սպառալիքները միայն ուժգնանում են և երկարաժամկետ բնույթ կրում։ Հատուկ անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ ահաբեկիչները փորձում են տարածաշրջան մտնել Աֆղանստանից այն նպատակով, որպեսզի ապակայունացնեն իրավիճակը։

Դեռևս հունիսին Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Իգոր Սիրոտկինը հայտնել էր, որ «Իսլամական պետությունը», չնայած ունեցած կորուստներին, շարունակում է տարածվել ողջ աշխարհով և լուրջ վտանգ ներկայացնել։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ