Արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները միայն աճում են, ԱՊՀ անդամ երկրների միջև նույնպես տարաձայնություններ են առաջանում, բայց մենք պատրաստ ենք դրանք լուծել համատեղ։ Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում:
«Խնդրահարույց հարցերը ձգտում ենք լուծել միասնաբար, միմյանց ցուցաբերելով ընկերական օգնություն և միջնորդական աջակցություն։ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության խորացումը համապատասխանում է երկրների արմատական շահերին եւ անվտանգության բարձրացմանը», - ընդգծել Է Պուտինը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը