Մոսկվան ԱՊՀ-ում պառակտման նշաններ չի տեսնում, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` պատասխանելով հարցին, թե Հայաստանը կարող է հետևել Մոլդովայի օրինակին և մտածել Համագործակցությունից դուրս գալու մասին։
«Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է ԱՊՀ-ում և շահագրգիռ մասնակից է Համագործակցության մեջ: Որոշակի փուլում ԱՊՀ հարթակում Երևանի ակտիվության նվազում իսկապես նկատվել է, սակայն ընդհանուր առմամբ տարվա արդյունքները կարելի է դրական համարել՝ հայկական կողմը միացել է հոկտեմբերին Բիշքեկում կազմակերպության գագաթնաժողովի որոշումների մեծ մասին։ 2023 թվականի 13-ին աջակցել է Համագործակցության կանոնադրական մարմինների նախորդ տարի ընդունված գրեթե բոլոր համատեղ հայտարարություններին»,- նշել է նա։
Փոխարտգործնախարարը հայտնել է, որ այդ առումով կազմակերպությունում որևէ «պառակտման» նշաններ չեն տեսնում:
«Ռուսաստանի և Բելառուսի վրա աննախադեպ պատժամիջոցների ճնշումը միայն ամրապնդում է Համագործակցության մեջ բազմակողմ կապերի ամրապնդման կարևորության ըմբռնումը, ներառյալ տնտեսական ինտեգրման խորացումը», - հավելել է դիվանագետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը