Սեպտեմբերի 24-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ ամփոփում է Երևանի ավագանու 2018 թվականի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց կուսակցությունների և դաշինքների ստացված ձայների նախնական քանակը: Բնակիչների մասնակցության ընդհանուր թիվը 848 343: Քվեարկության մասնակիցների թիվը 376 365, 43.66%:
Հայտարարվել են բոլոր 475 տեղամասերի տվյալները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն -25 219 6․95%
«Երևանի Հանրություն» կուսակցությունների դաշինք - 2502 0․69%
«Երևանցիներ» կուսակցությունների դաշինք- 2985 0․82%
«Երկիր Ծիրանի» կուսակցություն- 5059 1․39%
«Ժառանգություն» կուսակցություն- 2709 0․75%
«Ժողովրդական ուղի» կուսակցություն-799 0․22%
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք- 294 109 81․05%
«Լույս» կուսակցությունների դաշինք- 18 112 4․99%
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն- 5882 1․62%
«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն-692 0․19%
«Ռեֆորմիստներ» կուսակցություն - 792 0.22%
«Օրինաց երկիր» կուսակցություն - 3948 1.09%
Նշենք, որ ՀՀ ԿԸՀ-ն ընտրության վերջնական արդյունքները հայտարարում է քվերակությունից հետո 7-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, իսկ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը, այսինքն՝ Հայկ Մարությանը պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը