Նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցին.
«Վաղը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շատերը տեսակետներ հնչեցրին ԱՄՆ այցի համար, քչերը՝ ՄԱԿ-ի ամբիոնի։
Այդ ամբիոնից, վստահ եմ, կլսենք մեր բարդ ու փոփոխական տարածաշրջանում պարզճակատ ու հավատով լի դեր ստանձնելու մեր պատրաստակամության մասին։ Արցախի հիմնախնդրի, Մերձավոր արևելքի իրողությունների շուրջ մեր մտահոգությունների ու մեր ակտիվ կեցվածքի, խաղաղության և արժանապատվության մասին:
Չգիտեմ, պատրա՞ստ ենք արդյոք հնչեցնել առաջին դրույթները մեծ աշխարհում հայկական ինքնության նոր դերի ու դերակատարության մասին։ Նույնիսկ չգիտեմ, ինքներս սկսո՞ւմ ենք այդ հարցի շուրջ ավելի հիմնավոր մտածել։
Ինչ-որ մեծ նպատակի կարիք ունենք, համաշխարհային ընդգրկման նպատակի։ Ոչ միայն այն պատճառով, որ ներքին կամ տարածաշրջանային խնդիրներն այդպես ավելի հեշտ կառավարելի կդառնան, այլև այն պատճառով, որ մեր աշխարհասփյուռ միասնականությանը սնունդ ու ոգի է պետք։ Եվ առաքելություն։ Որ ունենք ի վերուստ։
Դուխով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը