Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Facebook-ի իր էջում 3D-հոլովակ է հրապարակել, որում պատկերված է, թե ինչպես է խոցվել Իլ-20 հետախույզ օդանավը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Տեսանյութում ցուցադրված է օդանավի երթուղին և նրա գտնվելու մոտավոր վայրը սիրիական ՀՕՊ համակարգի զենիթային հրթիռի խոցման պահին: Հոլովակում սխեմայով արտացոլված է նաև գնդակոծման պահին իսրայելական F-16 կործանիչների դիրքը: Ըստ 3D-մոդելի՝ դրանք ռուսական օդանավը որպես քողարկում են օգտագործել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ռուսական Իլ-20-ը խոցվել էր սիրիական ՀՕՊ համալիրի հրթիռով: Արդյունքում զոհվել էր 15 զինծառայող:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը