ԱՄՆ-ն հնարավոր է խստացնի Միացյալ Նահանգներում արդեն օրինական բնակվող ներգաղթյալներին վիզաների և գրին քարտերի տրամադրման ընթացակարգը: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նման նախաձեռնությամբ է հանդես եկել երկրի ներքին անվտանգության նախարարությունը:
Գերատեսչությունը ներկայացրել է 447-էջանոց փաստաթուղթ, որով նախատեսվում է նախկինում սոցիալական աջակցությունից օգտվող հայցորդների մերժում:
Որոշ դեպքերում հայցորդներից հայցը քննարկելիս 10 հազար դոլար կպահանջեն որպես գրավ: Իշխանությունները ցանկանում են նման միջոցառումներով երաշխիք ստանալ, որ հայցորդը կարող է իրեն ինքնուրույն ապահվոել:
Նախաձեռնությունը պետք է հանրային քննարկման դրվի, ինչը կարող է մոտ մեկ տարի տևել:
2018 թվականի հոկտեմբերի 1-ից ԱՄՆ-ն մինչև 30 հազար մարդով նվազեցնում է փախստականներին ընդունելու քվոտան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը