Սեպտեմբերի 23-ին Ժամը 9:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ:
Այս մասին տեղեկանում ենք Transparency.am կայքից:
Ամենից շատ խախտումներով տեղամասերն են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/34-ը, Կենտրոն վարչական շրջանի 9/48-ը և Նորք-Մարաշի 9/6 ընտրատեղամասը: Այս ընտրատեղամասերում գրանցվել է 4-ական խախտում:
Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, վիճականության կարգին, քվեարկության սենյակի կահավորմանը:
Ստորև ներկայացնում ենք արձանագրված խախտումներից մի քանիսը.
08:49-ին, 5/10 ընտրական տեղամաս
Դավթաշեն Դիտորդը տեղեկացրել է, որ քվեախցիկի հետևում առկա է դուռ, որի վրա կա բանալի: Դիտորդը խնդրել է տեղափոխել քվեախցիկը և վերջինիս խնդրանքին ի պատասխան սկզբում հանձնաժողովի նախագահը հրաժարվել է տեղափոխել քվեախցիկը, այնուհետև, երբ դիտորդը պահանջել է արձանագրել գրանցամատյանում խախտման վերաբերյալ իր գնահատականը, վերջինս համաձայնվել է և քվեախցիկը տեղափոխվել է: Ավելի ուշ, Տարածքային ընտրական հանձնաժողովից այցելել են տեղամաս և պահանջել նույն տեղում դնել քվեախցիկը, իսկ ետնամասում գտնվող դռան վրա փակցվել է թուղթ՝ դիտորդի ստորագրությամբ:
08:16-ին, 8/15 ընտրական տեղամաս
Շենգավիթ Խախտումների վերաբերյալ գնահատականի գրանցման մերժում Դիտորդը հայտնում է, որ տեղամասի բացումից հետո մոտ 30 հատ ծրարի վրա հանձնաժողովի անդամի կողմից դրվել է կնիք: Այս պահին կնիք արդեն չեն դնում:
07:34-ին, 9/48 ընտրական տեղամաս
Կենտրոն Քվեարկության սենյակի կահավորման հետ կապված խնդիրներ Քվեախցիկների ոչ պատշաճ կահավորման արդյունքում կարող է խախտվել քվեարկության գաղտնիությունը. քվեախցիկների հետևի մասում աստիճաններ են ու առկա է դուռ (երեք քվեախցիկներից միայն մեկի ետևում է տեղադրվել գրատախտակ):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը