Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որի ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Վիկտորի Գասպարյանը: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել են Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Ջանիբեկի Փարվանյանը և թիվ N զորամասի հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Ռազմիկի Բաղդասարյանը:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Էդվարդ Էդիսոնի Ասրյանը, թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Գագիկ Կորյունի Զաքարյանը, թիվ N զորամասի գլխավոր տեսուչ, գնդապետ Ռուբեն Վլադիմիրի Աբրահամյանը, թիվ N զորամասի բաժնի պետ, գնդապետ Տիգրան Արամի Մաղաքյանը, թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վազգեն Ստյոպայի Հակոբյանը:
Պահեստազորի կրտսեր սերժանտ Հովհաննես Էդուարդի Պողոսյանը պարգևատրվել է Արիության մեդալով:
Մխիթար Հերացու մեդալով պարգևատրվել է թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, բժշկական ծառայության մայոր Տիգրան Հայկի Պետրոսյանը:
Եղել են այլ պարգևատրումներ ևս։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը