ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ նոր աղբահան մեքենաներն արդեն Երևանում են:
Նախարարն այս մասին հաստատող լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ մեկնաբանելով.
««Սանիտեկ» ընկերության խոստացված մեքենաներն են, նոր հնարավոր օպերատորի խնդիրը կքննարկի նորընտիր ավագանին, մեր խնդիրն այս պահին մայրաքաղաքում սանիտարահիգենիկ բարվոք վիճակն ապահովելն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը