Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների՝ Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող աշխարհի առաջնության եզրափակչում 67 կգ քաշային կարգում հանդես եկող Մալխաս Ամոյանը մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Մահմուդ Բախշիլոևի հետ: Հայ ըմբիշը փայլուն հաղթանակ տարավ 10:0 հաշվով՝ նվաճելով աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը:
Սեպտեմբերի 18-ին մեր մարզիկները` 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը և 130 կգ Դավիթ Օվասապյանը, երկու արծաթե մեդալ էին նվաճել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը