Մենք լրագրողներով և լրատվամիջոցների ներկայացուցիչներով փորձում էինք հիշել և հասկացանք, որ վերջին 20 տարում նման դեպքեր շատ քիչ են եղել։ Խոսելով Yerevan today կայքի խմբագրությունում երեկ կատարված խուզարկության մասին` Sputnik Արմենիայի եթերում ասաց ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
«Հիմնականում նման գործողություններ ծավալվել էին 1994թ.–ին Դաշնակցության կասեցման ժամանակ, երբ որոշ լրատվամիջոցներ փակվեցին և խուզարկություններ կատարվեցին։ Այլ բան է, որ նման բան եղել է Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակի» հետ, կարծեմ հարկային պարտավորությունների մասով, բայց էսպես քաղաքական կոնկրետ ենթատեքստով խուզարկություն` կոնկրետ ուղղվածությամբ ու պոռթկմամբ, մենք 94–ից այս կողմ չեք հիշում»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Sputnik Արմենիայում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը