18 09 2018

Սիրիայում անհետացել է ռուսական ռազմական ինքնաթիռը

Սիրիայում անհետացել է ռուսական ռազմական ինքնաթիռը

Միջերկրական ծովի երկնքում անհետացել է ռուսական ԻԼ-20 ռազմական ինքնաթիռը, որում 14 զինծառայող է եղել։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է՝ ինքնաթիռն անհետացել է Լաթաքիայի նահանգի օբյեկտների ուղղությամբ  իսրայելական F-16 կործանիչների հարձակման ժամանակ։

«Սեպտեմբերի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով  մոտ 23:00-ին, Խմեյմիմ ավիաբազա վերադառնալիս Միջերկրկական ծովի երկնքում՝ Սիրիայի ափից 35 կիլոմետր հեռավորության վրա, ռուսական ԻԼ-20 ռազմական ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է»,- հայտնել են ՊՆ-ից։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Ռուսական օդային տարածքի վերահսկման ռադիոլոկացիոն միջոցները արձանագրել են տվյալ շրջանում գտնվող ֆրանսիական Auvergne ֆրեգատից հրթիռների արձակում, նշել է ՌԴ ՊՆ-ն։ Ֆրանսիան իր հերթին հերքել է Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռի անհետացման հարցում իր մասնակցությունը։

Ռուս զինծառայողների ճակատագիրն անհայտ է: Ռուսական Խմեյմիմ ավիաբազայի հրամանատարությունը փրկարարաորոնողական գործողություն է կազմակերպել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ