Մասիսի լանջին բռնկված խոշոր հրդեհը դեռևս չի հաջողվում ամբողջությամբ մարել, հաղորդում է Haberler․com կայքը։ Թուրքիայի Իգդիր նահանգի ժանդարմերիական ուժերը հրդեհը մարելու համար օգտագործում եմ անօդաչու թռչող սարքեր։
Խոշոր հրդեհը բռնկվել է դեռևս երեք օր առաջ և քամու պատճառով արագորեն տարածվել։ Հրդեհի բռնկման պատճառների մասին դեռևս չի հաղորդվում։ Այս պահին կրակն ամբողջությամբ այրել է ավելի քան 200 հա մակերեսով տարածք։ Եվս 160 հա հովտային տարածքի վրա տարածված հրդեհը հաջողվել է մարել մինչև կրակի՝ լեռան լանջի անտառածածկ տարածքին հասնելը։
Խոշոր հրդեհը տեսանելի է նաև Հայաստանի տարածքից։ ՀՀ ԱԻՆ-ը հաղորդել է, որ Մասիս լեռան լանջին ծավալուն հրդեհ է, այրվող օջախները ներկայում հեռու են հայ-թուրքական սահմանից: Կառույցն իրականացնում է մշտադիտարկում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը