Gallup ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ նախորդ տարի աշխարհում երջանկության մակարդակը վերջին տասնամյակում ամենացածր ցուցանիշն է գրանցել։ Սթրես և անհանգստության զգացող մարդկանց թիվն անընդհատ աճում է, գրում է Известия-ն։
Սոցիոլոգները 147 երկրում հարցում են իրականացնել 145 000 մարդու շրջանում։ Քաղաքացիներին խնդրել են պատմել՝ արդյո՞ք այդ օրը դրական զգացմունքներ են ունեցել։ Հարցվածների նվազագույնը 70 տոկոսն ասել է, որ երջանիկ է եղել, ժպտացել կամ ծիծաղել է։
Հետազոտողներն առավել դժբախտ երկիր են անվանել Կետրոնական Աֆրիկյան Հանրապետությանը, որտեղ ներքին դիմակայությունների հետևանքով տասնյակ հազարավոր քաղաքացիներ թողել են իրենց տները: Երկրորդ հորիզոնականում Իրաքն է` 59 տոկոս ցուցանիշով: Ամենդժբախտ երկրների թվում են ներառվել նաև Հարավային Սուդանը (55 տոկոս), Եգիպտոսը (47 տոկոս) և Իրանը (45 տոկոս):
Ամենաերջանիկ երկրների առաջին եռյակում են Պարագվայը (բնակչության 85 տոկոսը), Կոլումբիան և Սալվադորը (82 տոկոս):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը